ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ հայտարարել է Իրանի հետ պատերազմը շուտափույթ ավարտելու ձգտման մասին։ Միևնույն ժամանակ, նրա որոշ խորհրդականներ կուլիսներում պնդում են հակամարտությունից դուրս գալու հստակ ծրագրի մշակման անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով նավթի գների աճն ու երկարատև պատերազմի հնարավոր քաղաքական հետևանքները՝ գրում է The Wall Street Journal-ը։               
 

Հաջորդ հանգրվանները

Հաջորդ հանգրվանները
18.10.2024 | 13:27

7-րդ դասարանի «Հայ ժողովրդի պատմության» դասագրքի կապակցությամբ ԿԳՄՍ-ի և դասագրքի քննադատությանը ամեն կերպ հակաճառող նախարար Ժաննա Անդրեասյանի պարտությունը բնավ չի նշանակում այս պատմության ավարտը: Դատական կարգով պետք է վիճարկվի նաև կառավարության ոչ պակաս խայտառակ «Հայոց պատմությունը» «Հայաստանի պատմության» վերանվանելու որոշումը, պատասխանատվության պետք է ենթարկվեն պետությանը նյութական վնաս հասցնելու և աշակերտների` որակյալ կրթություն ստանալու իրավունքը ոտնահարելու, ինչպես նաև նախարարի և իր ամուսնու կողմից դասագրքի թերությունները քննադատող գիտնականներին անվանարկելու դրվագները:

Այս ամենից զատ, չափազանց կարևոր է դպրոցականներին այլընտրանքային դասագրքով ապահովելու հարցը: Այս գրառումով ես վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը ԱՆՎՃԱՐ հիմունքներով մասնակցել այդ դասագրքի կազմման աշխատանքներին ու հրավիրում եմ մասնագետ գործընկերների` թիմային աշխատանքի արդյունքում նման դասագիրք պատրաստելու շուրջ նախնական քննարկումների:

Հայկ Դեմոյան

Դիտվել է՝ 16286

Մեկնաբանություններ